Ճապոնացին ինքնահրկիզվել է երկրի բանակի մասին օրենքի փոփոխության պատճառով
Տոկիոյի կենտրոնում տղամարդն ինքն իրեն հրկիզել է՝ այդ կերպ բողոքելով Ճապոնիայում բանակի մասին օրենքում փոփոխության դեմ, հայտնում է BBC-ին՝ ավելացնելով, որ տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել:
Ականատեսների վկայությամբ՝ կոստյումով տղամարդը բարձրացել է հետիոտների համար նախատեսված կամրջակի վրա և հրկիզել ինքն իրեն: Դրանից առաջ նա մոտ մեկ ժամ բարձրախոսով խոսել է:
Այդ փոփոխությամբ նախատեսվում է Ճապոնիային թույլ տալ արտասահմանում զինուժ տեղակայել:
Ենթադրվում է, որ այդ փոփոխությունը Ճապոնիայի Սահմանադրության մեջ կարվի արդեն երեքշաբթի օրը:
Երկրորդ համաշխարհայինից հետո Արևմուտքի ճնշմամբ Ճապոնիային արգելվել էր վիճելի հարցերի լուծման համար սպառնալ զինուժով կամ զինուժ կիրառել:










