Իրաքը ռուսական կործանիչներ է ստացել՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար
Իրաքի օդանավակայաններում վայրէջք են կատարել ռուսական «Սուխոյ» ընկերության 10 կործանիչներ, որոնք հրատապ ձեռք են բերվել Իրաքի բանակի համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Су-30 կործանիչները վայրէջք են կատարել Իրաքի տարբեր օդանավակայաններում։ Դրանք ձեռք են բերվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար։
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները գրավել էին Իրաքի սուննիական որոշ շրջաններ և սպառնում են հարձակվել Բաղդադի վրա։










