Աֆղանստանում ուժայինները «Թալիբանի» 260 զինյալ են սպանել

10:27 • 29.06.14

Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» շարժման մոտ 260 գրոհայինի են սպանել, որոնք հարձակվել էին Հելմենդ նահանգի վրա. տեղեկացնում է gazeta.ru-ն։


Մարտերի արդյունքում զոհվել է 28 աֆղանստանցի զինվոր։


«Թալիբանի» նախագիծը՝ տարածքը գրավելու համար, ամբողջությամբ տապալվել է»,-ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկին։


Հունիսի 26-ին զինյալների լայնամասշտաբ հարձակում էր սկսվել. ահաբեկիչնների թիվը գերազանցել էր 800-ը։


Մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ զորքերի վերջնական դուրսբերումն Աֆղանստանից կիրականացվի 2016թ-ին։