Հալեպում իրավիճակը հանդարտ չէ, իսկ կենցաղային դժվարություններն ավելի են խորացել
Հալեպում շարունակվում են կենցաղային դժվարությունները։
Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը գրում է, որ ջրի և էլեկտրաէներգիայի տագնապը շարունակվում է, իսկ օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։
Անվտանգության վիճակը ևս չի բարելավվել։
Զինյալ խմբավորումների կողմից արձակվող հրասանդերի արկերն ու հրթիռները շարունակում են վտանգի մեջ պահել քաղաքի խաղաղ բնակչության կյանքը։
Ջրի հարցը հիմնականում լուծվում է եկեղեցիների, դպրոցների, մզկիթների բակերում փորված հորերից ջուր հանելով և տարաներով տեղափոխելով, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։
Իսկ անտանելի շոգի պայմաններում էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով չեն աշխատում նաև օդափոխիչները։










