Ալժիրի ֆուտբոլի հավաքականի խաղացողներին թույլ են տվել նախաճաշել Գերմանիայի հետ խաղից առաջ

16:41 • 30.06.14

Ալժիրի կրոնի հարցերով նախարարությունը Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Գերմանիայի հավաքականի հետ խաղից առաջ Ալժիրի հավաքականի խաղացողներին թույլ է տվել նախաճաշել, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ սկզբում ֆուտբոլիստները չեն ցանկացել խախտել Ռամադանի ծոմապահությունը, սակայն նախարարության ներկայացուցիչները համոզել են ֆուտբոլիստներին սնունդ ընդունել՝ հաշվի առնելով առաջիկա խաղի կարևորությունը։

 

Հավաքականի մարզիչը խաղացողներին կրոնական ծոմապահության հարցում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն է տվել։

 

Ռամադանի ընթացքում մուսուլմաններին արգելվում է մինչ մայրամուտ սնունդ ընդունել։