Ավստրալացիները պարզել են, որ MH370 չվերթի օդանավը խորհրդավոր կերպով հոսանքազրկվել է

19:08 • 30.06.14

Ավստրալացի հետազոտողները ապացույց են հայտնաբերել Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող MH370 չվերթի օդանավի` հենց թռիչքի սկզբին  հոսանքազրկման մասին:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի հայտնաբերած փաստերը ստիպում են մտածել եղանակային պայմանների մասին, որոնց բախվել են օդանավի օդաչուները՝ փորձելով խուսափել ռադարների կողմից նկատվելուց:


Ավիավթարն ուսումնասիրողներն իրենց զեկույցում բացահայտել են, որ անհետացած Boeing 777-ի արբանյակները անսպասելիորեն փորձել են միանալ արբանյակային տվյալների բազային Կուալա Լումպուրից թռչելուց մեկուկես ժամ անց:


Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին թռչող մալայզիական օդանավը ռադարների տեսադաշտից անհետացել է մարտի 8-ին` թռիչքից քիչ անց: