Ադրբեջանցի զինծառայողը սպանել է ծառայակցին
11:58 • 30.06.14
Ադրբեջանական բանակում սպանության դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Վիճաբանության ընթացքում զինծառայող Յաշար Աղազադեն երկաթի կտորով հարվածել է Իլքին Մուսթաֆաևին։ Հարվածից վերջինս մահացել է։
Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել, ընթանում է նախաքննություն։
Placeholder










