Եգիպտոսի նախագահական պալատի մոտ ռումբ է պայթել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ նախագահական պալատի մոտ, ռումբ է պայթել՝ դառնալով 1 ոստիկանի մահվան պատճառ և վնասվածքներ հասցնելով 3 փողոցային հավաքարարի։
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն՝ Agence France-Presse-ին հղումով, օրեր առաջ իսլամիստ գրոհայինները հայտարարել էին, որ պատրաստվում են պալատի մոտ ռումբեր տեղադրել։
Աղբյուրը նկատում է, որ պայթյունը տեղի է ունեցել հունիսի 30-ին նվիրված տոնակատարությունների առաջին տարեդարձի օրը. ուղիղ 1 տարի առաջ Եգիպտոսում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնց հետևանքով այն ժամանակվա նախագահ Մուհամմադ Մուրսին զրկվեց իշխանությունից ու հայտնվեց բանտում։
Ակնկալվում է, որ տարեդարձի կապակցությամբ Կահիրեի Թահրիր հրապարակում անհանգիստ իրավիճակը կվերսկսվի։










