Ուկրաինայում սպանվել է ռուսական Առաջին ալիքի օպերատորը
Ռուսաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ գիշերը Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զոհվել է այդ հեռուստաալիքի օպերատոր Անատոլի Կլյանը:
Միջադեպը տեղի է ունեցել զինվորական զորամասերից մեկի մոտ, որտեղ նկարահանող խումբը գնացել էր ռեպորտաժ պատրաստելու. զինվորականների կողմից անսպասելի կրակոցներ են արձակվել: 68-ամյա Կլյանը որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացու վիրավորվել է:
Ըստ աղբյուրի՝ որպես հին սերնդի պրոֆեսիոնալ Կլյանը մինչև վերջին րոպեները մտածել է աշխատանքի մասին, իսկ նրա վերջին բառերը եղել են՝ «տեսախցիկը, տեսախցիկը»:










