Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամների թիվը գերազանցել է 86 միլիոնը
Աշխարհում ամենամեծ քաղաքական կազմակերպության՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամների թիվը 2013 թվականի վերջի տվյալներով 86,69 միլիոն է, գրում է ИТАР-ТАСС-ը:
Դա 1,8 տոկոսով ավելի է մեկ տարի առաջվանից, հայտնել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն հուլիսի 1-ին նշվող կուսակցության ստեղծման 93-ամյակին ընդառաջ:
Չինաստանի կոմունիստական կուսակցությունից միևնույն ժամանակ հայտնել են կուսակցության անդամակցության աճի դանդաղեցման մասին, ինչը կապված է կուսակցության շարքեր անդամակցության ավելի խիստ մոտեցման պրակտիկայի ներդրման հետ: Այժմ կուսակցական հանձնաժողովներն ապագա անդամների հարցում ղեկավարվում են «ավելի թափանցիկ և հավասարակշռված չափանիշներով», ասված է հաղորդագրության մեջ:
2013 թվականին կուսակցություն է մտել 2,41 միլիոն մարդ, ինչը 825 հազարով քիչ է 2012 թվականի համեմատ:










