Հարավային Կորեայում կանայք դատի են տվել պետությանը պատերազմի ժամանակ հարկադիր պոռնկության ենթարկվելու համար
Հարավային Կորեայում մի խումբ կանայք դատի են տվել պետությանը 1950-53 թթ Կորեայի պատերազմից հետո իրենց պոռնկություն պարտադրելու համար. այդ կանանց այն ժամանակվա իշխանությունները ստիպել էին հասարակաց տներում աշխատել, որոնցից օգտվում էին ամերիկացի զինվորները:
Russia Today-ը հայտնում է, որ կանայք փոխհատուցում են պահանջում պետությունից՝ 10 մլն վոնի (9,850 ԱՄՆ դոլարի չափով): Կանայք նաև հրապարակային պաշտոնական ներողություն են պահանջում իշխանություններից:
Սա առաջին անգամ է, որ այդ երկրում նման պահանջ է ներկայացվում պետությանը:
Պատերազմի ավարտից հետո էլ, որի հետևանքով երկիրը բաժանվեց երկու մասի, անգամ 1960-ականներին Հարավային Կորեայում մարմնավաճառների 60 տոկոսն աշխատել է ամերիկյան ռազմաբազաների մերձակայքում։










