ԵՄ-ն Բուլղարիային 1,6 մլրդ եվրո կտրամադրի. Եվրահանձնաժողով

15:14 • 30.06.14

Եվրամիությունը Բուլղարիայի բանկային հատվածին կտրամադրի ավելի քան 1,6 միլիարդ եվրո՝ ֆինանսական աջակցության նպատակով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։

 

Եվրահանձնաժողովի կարծիքով՝ Բուլղարիայի բանկային համակարգն իրացվելիության բարձր մակարդակ ունի: Սակայն, չնայած դրան, որոշում է կայացվել պրոֆիլակտիկ նպատակներով միջոցներ ձեռնարկել` ուղղված երկրի ֆինանսական հատվածի անվտանգությանն ու հետագա զարգացմանը:

 

Ավելի վաղ բուլղարական կառավարությունը Եվրահանձնաժողովի հետ համաձայնեցրել էր վարկային միջոցների տվյալների ներկայացման սխեման։