Մարադոնան Պելեին և Բեքենբաուերին ապուշ է անվանել
Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան բրազիլացի ֆուտբոլիստ Պելեին և գերմանացի Ֆրանց Բեքենբաուերին անվանել է «ապուշներ», հայտնում է Взгляд-ը:
Մարադոնայի նման գնահատականի պատճառ է դարձել այն, որ նշված ֆուտբոլիստները սատարել են ուրուգվայցի Լուիս Սուարեսի որակազրկման մասին ՖԻՖԱ-ի որոշումը:
«Այդ երկու ապուշը չափազանց շատ հիմար բաներ են խոսում և կատարում են ՖԻՖԱ-ի նախագահի հրամանները: Նրանք պետք է լռեն, քանի որ իր կարիերայի ընթացքում Պելեն մի քանի ֆուտբոլիստների է հաշմանդամ դարձրել, իսկ Բեքենբաուերը մրցակիցներին չափազանց շատ է արմունկներով հարվածել», – ասել է Մարադոնան:
Սուարեսը որակազրկվել էր չորս ամսով օրերս Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար:










