Իրաքը խոստացված ամերիկյան F-16 կործանիչների ուշացման պատճառով օգնություն է խնդրել ՌԴ-ից
Իրաքը Ռուսաստանից խնդրել է Սու-25 ինքնաթիռներ ուղարկել՝ Վաշինգտոնի խոստացած F-16 կործանիչների ուշացման պատճառով, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ Իրաքի պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել դիմել ռուսական կողմին՝ խնդրելով ինքնաթիռներ ուղարկել ահաբեկչության դեմ պայքարելու և Իրաքի օդուժի մարտունակությունը բարձրացնելու համար։
Աղբյուրը հրաժարվել է նշել Սու-25 կործանիչների ստույգ թիվը, որոնք ուղարկվելու են Իրաք, նշելով, որ դրանք փոխարինելու են ավելի վաղ պատվիրված 18 հատ F-16 ամերիկյան կործանիչներին։
Մի քանի օրից դրանք պետք է մարտական վիճակի բերվեն և ներառվեն Իրաքի ավիացիայում։
Երեկ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Սու-30 կործանիչներ է ուղարկել Իրաք։










