Իտալիայի ափերի մոտ գտնվող նավում 30 ներգաղթյալի մարմին են հայտնաբերել
Իտալիայի առափնյա անվտանգությունը Սիցիլիայի մոտ Հյուսիսային Աֆրիկայից ուղևորվող ներգաղթյալներով ձկնորսական նավի վրա հայտնաբերել է մոտ 30 մարմին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Նախնական տվյալներով՝ ներգաղթյալների մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը: Ընդհանուր առմամբ նավի վրա եղել է 590 փախստական, այդ թվում երկու հղի կին:
Իտալացի փրկարարները պարբերաբար ներգաղթյալների մարմիններ են գտնում, բայց այդ քանակով դա տեղի է ունեցել առաջին անգամ: Միայն վերջին հանգստյան օրերին իտալական առափնյա անվտանգությունը փրկել է 1,6 հազարից ավելի ներգաղթյալի:










