Խաբարովսկի երկրամասում ընկած ուղղաթիռի բոլոր ուղևորները ողջ են
ՌԴ Խաբարովսկի երկրամասում ընկած Ми-8 ուղղաթիռի անձակազմի բոլոր անդամները և ուղևորները ողջ են: Այդ մասին հայտնել է ուղղաթիռի հրամանատարը, ով կապի է դուրս եկել Հեռավոր Արևելքի անտառների ավիահսկողության բազայի հետ, գրում է interfax.ru-ն:
«Ժամը 13:10-ին Հեռավոր Արևելքի անտառների ավիահսկողության բազայի դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ կապի է դուրս եկել «Аэровир» ավիաընկերության Ми-8 ուղղաթիռի հրամանատարը: Նա հայտնել է, որ անձնակազմի բոլոր անդամները և դեսանտայինները ողջ են, ստացել են աննշան վնասվածքներ, որոնք չեն սպառնում կյանքին և առողջությանը»,- ասված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Խաբարովսկի երկրամասի վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Խաբարովսկի երկրամասում երկուշաբթի Ми-8 ուղղաթիռ է ընկել։ Այն ընկել է Չեկունդա բնակավայրից 50 կիլոմետր հեռավորությամբ: Ընկնելուց հետո ուղղաթիռն այրվել է: Ուղղաթիռում տարբեր տվյալներով եղել է 14-ից 17 մարդ: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:










