Խաբարովսկի երկրամասում Ми-8 ուղղաթիռ է ընկել, որում եղել է 17 մարդ
ՌԴ Խաբարովսկի երկրամասում Ми-8 ուղղաթիռ է ընկել, որում գտնվել է 17 մարդ, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով շրջանի ուժային կառույցներում աղբյուրին:
«Տեղեկություն է ստացվել «Аэровир» ընկերությանը պատկանող Ми-8-ի ընկնելու մասին, նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ և 13 ուղևոր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Չհաստատված տեղեկություններով՝ ուղղաթիռն ընկել է Խաբարովսկից 390 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Չեգդոմին բնակավայրի շրջանում:
Ենթադրաբար, ուղղաթիռում եղել են «Авиалесохрана»-ի աշխատակիցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 31-ին Մուրմանսկի շրջանում Ми-8 ուղղաթիռ է ընկել, որում եղել է 18 մարդ։










