Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված սառնաշաքարներ է նետել Արևմտյան ափ (լուսանկարներ)

12:23 • 30.06.14

Իսրայելի զինված ուժերը մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա առթիվ «շնորհավորել են» պաղեստինցիներին՝ հատուկ գրություններով սառնաշաքարներ գցելով Արևմտյան ափի փողոցներ։

 

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, քաղցրավենիքի վրա գրված են եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը քննադատող խոսքեր։ Մասնավորապես՝ Ռամալլահ ու Նաբլուս քաղաքի փողոցներում հայտնված սառնաշաքարների վրա գրված է եղել. «Շնորհավոր Ռամադանը. ահա որոշ քաղցրավենիք՝ Արևմտյան ափում ՀԱՄԱՍ-ի պատճառով դառնացած կյանքը քաղցրացնելու համար»։
 

 

 

Տեղացիների կարծիքով՝ այս «նվերների» միջոցով հրեաները փորձում են հոգեբանական ճնշում գործադրել պաղեստինցիների վրա ու նրանց ընդդեմ ՀԱՄԱՍ-ի տրամադրել։