2014 -ի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակմանը Ջենիֆեր Լոպեսին կփոխարինի Շակիրան (տեսանյութ)
Ժերար Պիկեն Իսպանիայի հավաքականի հետ միասին դուրս է մնացել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից, սակայն նրա սիրելի Շակիրան դեռևս խաղի մեջ է: Պարզվել է, որ նրա Dare (La la la) երգը այնքան հանրահայտ է ֆուտբոլի երկրպագուների շրջանում, որ երգչուհուն հրավիրել են մասնակցել աշխարհի գավաթի փակման արարողությանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Popcornews-ին:
Թեև աշխարհի գավաթի պաշտոնական օրհներգը համարվում է Ջենիֆեր Լոպեսի և Pitbull-ի We Are One երգը, սակայն ֆուտբոլի երկրպագուների շրջանում առավել մեծ մասսայականություն է վայելել Շակիրայի երգը:
Կոլումբիացի երգչուհու տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ սպորտային աստղեր, այդ թվում՝ Ժերար Պիկեն:










