Մեծ Բրիտանիայում 84-ամյա շոումենին մեղավոր են ճանաչել մանկապղծության մեջ
Մեծ Բրիտանիայում 84-ամյա արվեստագետ և շոումեն Ռոլֆ Հարիսին (Էլիզաբեթ II-ի դիմանկարներից մեկի հեղինակ) մեղադրել են մանկապղծության գործով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Նրան մեղավոր են ճանաչել միանգամից 12 կետով՝ մի շարք սեռական բռնությունների մասով հետաքննության շրջանակում: Հարիսին մեղադրել են 1968 թվականից սկսած՝ երեխաների սեռական շահագործման մեջ:
Ավելի վաղ հայտնել էին, որ Հարիսի դեմ երեխաների հանդեպ սեռական ոտնձգություններ իրականացնելու 16 մեղադրանք է ներկայացվել:
Ռոլֆ Հարիսը Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում մեծ հեղինակություն վայելող հաղորդման շոուներ էր վարում:










