Նուբարաշենում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել

17:11 • 30.06.14

Նուբարաշենում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրենց վրա չի տարածվում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին լուրերը հաստատեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

«Պայմանական վաղաժամկետ ազատման պահանջներով և ոչ միայն: Դիմումները քննվում են»,-ասաց Գոռ Ղլեչյանը: