Օդաչուն հոդս է ցնդեցնում մալայզիական Boeing-ի՝ կղզու վրա վայրէջք կատարելու հավանականության տեսությունը
Մալայզիական ավիաընկերությանը պատկանող անհետացած օդանավի կապիտանի տանը հայտնաբերված թռիչքի կարգավորիչը, որում Հնդկական օվկիանոսի կղզիներից մեկի թռիչքուղու վրա վայրէջք կատարելու մասին տվյալներ են առկա եղել, ստիպել է ոմանց՝ կարծել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ցամաքում, ինչն էլ կարող էր բացատրել օվկիանոսում վթարված ինքնաթիռի մասեր չհայտնաբերելու հանգամանքը:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ օդաչու Պատրիկ Սմիթը, ով հեղինակել է Cockpit Confidential գիրքը, տեղեկացրել է, որ հավանականությունը, որ կապիտանը կարող էր բարեհաջող վայրէջք կատարել ցամաքի վրա և թաքցնել Boeing 777-ն այսքան ժամանակ, զրոյական է:
«Եթե օդանավը վայրէջք է կատարել կղզու վրա, ապա ինչո՞ւ չենք կարողանում գտնել այն: Վայրէջք կատարելու հնարավոր կետերն այնքան էլ շատ չեն, և դրանցից ոչ մեկն այնքան հեռու չէ, որ Boeing 777-ը կարողանար աննկատ մնալ», - բացատրել է Սմիթը:










