Մեծ Բրիտանիայի իշխանությունները կսովորեցնեն երեխաներին՝ ինչպես խաղալ բակում

14:52 • 30.06.14

Մեծ Բրիտանիայի տեղական խորհուրդների ղեկավարները ներկայացրել են 13 կետից բաղկացած կանոնակարգ, որին պետք է հետևեն բակում խաղացող երեխաները։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնավորապես՝ երեխաներին արգելվում է մագլցել պատերին, բղավել, ինչպես նաև միևնույն վայրում երկար խաղալ։ Բացի այդ, նրանց չի թույլատրվում գնդակը գցել հարևանի պարտեզն ու այդպիսով վնասել այնտեղ աճող ծառերն ու բույսերը։

 

Կանոնակարգն արդեն բաժանվել է շարքային բրիտանացիներին, որոնց մեծ մասը, սակայն, այն ծիծաղելի է համարել։
«Սա հիմար կանոնների շարք է. ակնհայտ է, որ դրանք սահմանողները մեծացող ու դրսում խաղացող երեխաներ չունեն։ Փոքրերը խաղալու ու զվարճանալու իրավունք ունեն»,- ասել է 2 երեխաների մայր Սելի Ֆարնը։