ՌԴ Դաշնային խորհուրդը դիմում է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ խնդրելով դատապարտել լրագրողների սպանությունը

21:20 • 30.06.14

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վիտալի Իգնատենկոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային է ներկայացրել Խորհրդի դիմումը՝ կապված Ուկրաինայում ռուս լրագրողների նկատմամբ ճնշումների հետ:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ փաստաթղթում, որը Իգնատենկոն բերել է Փարիզ, ասվում է, որ Դաշնային խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում՝ կապված Ուկրաինայի իշխանությունների կողմից ռուս լրագրողների հանդեպ շարունակվող ճնշումների հետ: Դաշնային խորհուրդը դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ռուս լրագրողների նկատմամբ Ուկրաինայի իշխանությունների կամայականությունը դատապարտելու պահանջով՝ Լրագրողների միջազգային կազմակերպության ուշադրությունը հրավիրելով Ուկրաինայում լրագրողների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի վրա:


Իգնատենկոյի և Բոկովայի հանդիպումը կայացել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանների ամենամյա հանդիպման շրջանակներում:


Բանակցություներն ընթացել են Դոնեցկի շրջանում ՌԴ «Առաջին ալիքի» 68-ամյա օպերատոր Անատոլի Կլյանի մահվան մասին լուրն ստանալուց ժամեր անց: Կլյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին՝ զորամասերից մեկի մոտ ստացված հրազենային վերքից: