Պետական մարմինները կտուգանվեն հայերեն թարգմանություն չապահովելու դեպքում. azatutyun.am

16:51 • 30.06.14

Պետական մարմինները կտուգանվեն, եթե հրապարակային միջոցառումների ժամանակ շարունակեն չապահովել այլ լեզուներին զուգահեռ հայերեն թարգմանություն, ինչպես օրենքն է պահանջում:

«Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Անկասկած, ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կգնանք այդ քայլերին, եթե այդ խախտումները պարբերական բնույթ կրեն և տիրապետող դառնան։ Այսինքն՝ այն պատրաստակամությունը, որ տվյալ պարագայում, օրինակ, կա Ազգային ժողովից, Արտաքին գործերի նախարարությունից, մենք խոսել ենք, քննարկել ենք այդ հարցերը։ Նրանք պետք է ձգտեն, աշխատեն, որպեսզի այդպիսի օրինակներ չլինեն»,- ասել է Երիցյանը։

«Լեզվի մասին» օրենքի դրույթները խախտելու համար նախատեսված է 200 հազար դրամ տուգանք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: