ԱՄՆ-ում ցանկանում են վաճառել ամբողջ մի քաղաք

11:04 • 30.06.14

Ամերիկացի գործարարը վաճառքի է հանել Սվեթ քաղաքը, որի միակ սեփականատերը ինքն է: Բնակատեղին, որ գտնվում է Հարավային Դակոտա նահանգում, Լենս Բենսոնը գնահատել է 400 հազար դոլար: Ստացված գումարը նա մտադիր է ծախսել իր կոնցեսիոն բիզնեսի վրա, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Associated Press-ին:


1940-ական թվականներին Սվեթում ապրել է 40 մարդ: Այնտեղ կար փոստային բաժանմունք, մի քանի տուն և մթերային խանութ: Տարիների ընթացքում քաղաքի սեփականատերերի թիվը կրճատվել է, մինչև 1998 թվականը այն ձեռք կբերեր Բենսոնը: Ավելի ուշ ձեռնարկատերը բնակավայրը տվել է իր նախկին կնոջը, բայց 2012 թվականին վերադարձրել է քաղաքի նկատմամբ ունեցած իր իրավունքը:


Այժմ Սվեթի միակ բնակիչները Բենսոնն ու նրա ներկայիս կինն են: Քաղաքում կա բար, արհեստանոց, երեք կցասայլ և ամուսինների տունը: Ընդ որում՝ բարը հայտնի է տեղացի ագարակատերերի մոտ, քանի որ 15 կիլոմետր տարածքում միակ տեղն է, որտեղ ալկոհոլ են վաճառում: