Թբիլիսիի նախկին քաղաքապետը քրեական պատասխանատվության կենթարկվի

16:00 • 30.06.14

Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Ուգուլավան քրեական պատասխանատվության է ենթարկվելու բյուջեի գումարների մսխումների համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նախկին քաղաքապետը կասկածվում է 1 մլն 86 հազար 718 լարի (մոտ 614 հազար դոլար) մսխելու համար։ Ներկայացված մեղադրանքը նախատեսում է 7-11 տարվա ազատազրկում։
 

Նշվում է, որ Ուգուլավան արդեն մի քանի քրեական գործերի մեջ է ներքաշված՝ ֆինանսական հանցագործությունների գործերով։