ՅՈւՆԵՍԿՕ. Երեք հազարից ավելի լեզու թվային անհետացման վտանգի տակ է
Աշխարհի երեք հազարից ավելի լեզու թվային անհետացման վտանգի տակ է, կարծում են «Կիբերտարածությունում լեզվական և մշակութային բազմազանություն» միջազգային կոնֆերանսի մասնակիցները, որն անցկացվում է Յակուտսկում ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Աշխարհի յոթ հազար լեզվի կեսից ավելին չի կարողանում ընդլայնել իր ներկայությունը կիբերտարածությունում, այդ պատճառով այդ լեզուները թվային անհետացման վտանգի տակ են: Այդ կապակցությամբ միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը դրանք պահպանելու համար»,- կարծում են կոնֆերանսի մասնակիցները:
Ինչպես հայտնել է «Գիտական ուսումնասիրությունների գիտական կենտրոնի» գիտական գործունեության գծով տնօրեն Ժոզեֆ Մարիանին՝ «ԵՄ երկրներում շատ քիչ միջոցներ են հատկացվում ազգային լեզվի պահպանության համար»:
«2014-2015 թվականներին ԵՄ երկրներում հատկացվում է ընդամենը 4,5 միլիոն եվրո լեզուների թարգմանության համար: Ցանկալի կլիներ, եթե ԵՄ երկրներն ավելի շատ ուշադրություն տրամադրեին լեզուների թվային պահպանմանը»,- ասել է Մարիանին:










