ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ տարհանման սանդուղքի բացվելու պատճառով
United Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ԱՄՆ-ում՝ տարհանման սանդուղքի անսպասելի բացվելու պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ CNN-ին հղումով։
Boeing 737 ինքնաթիռում, որը Չիկագոյից Կալիֆոռնիայի Ջոն Ուեյնի անվան օդանավակայան է թռչելիս եղել, 96 ուղևոր է եղել։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել կեսճամփին՝ Կանզաս նահանգում։ Տուժածներ չկան։
«Ես աղմուկ լսեցի և երբ շրջվեցի, տեսա, որ անցքը բացվել է»,-ասել է ուղևորներից մեկը։
Ավիաընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ այդ պահին բոլոր ուղևորները նստած են եղել, և ոչ ոք չի փորձել թռիչքի պահին բացել ինքնաթիռի դուռը։










