Վարդենիսցիները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը. life.panorama.am

16:28 • 30.06.14

Վարդենիսցիներն այսօր կեսօրին մոտ փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Այս մասին Life.panorama.am-ին է հայտնել Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյան:

Ըստ պաշտոնյայի՝ ճանապարհը փակել են ուժեղ փոթորիկից տուժած բնակիչները և պահանջում են, որ կառավարության անդամները գան, և քննարկվի տրամադրվելիք օգնության հարցը։ 

Հիշեցնենք, որ Վարդենիս քաղաքում ավերիչ հողմը պոկել է ավելի քան 10 բնակարանների կտուրներ, տապալել էլեկտրասյուներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։