Ադրբեջանցի Օրհան Զեյնալովը չի ընդունել 25-ամյա ռուս երիտասարդին սպանելու մեղքը

12:58 • 30.06.14

Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն այսօր դատական լսումների ընթացքում մեղքը չի ընդունել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

«Ոչ, ես մեղքս չեմ ընդունում»,-ասել է Զեյնալովը։

 

Շչերբակովը սպանվել էր 2013թ.-ի հոկտեմբերի 10-ին։
 

Ըստ հետաքննության վարկածի՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում նա ընկերուհու հետ տուն վերադառնալիս է եղել։
Նրան մոտեցել է անհայտ անձը (ինչպես պարզել էր հետաքննությունը՝ նա եղել է Զեյնալովը) և վիրավորել աղջկան։
Վիճաբանության ընթացքում Եգոր Շչերբակովը սրտին դանակի հարված է ստացել և մահացել մինչ շտապօգնության ժամանումը։