Տավուշում ադրբեջանական զինուժը դիվերսիոն հարձակում է կատարել
Ադրբեջանցիները կրկին դիվերսիոն գործողություն են կատարել. հայկական կողմում զոհեր և վիրավորներ չկան
Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում մոտ երկու ժամ առաջ դիվերսիոն գործողություններ են տեղի ունեցել, որը կանխվել է հայ դիրքապահների կողմից:
Այդ մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեն եղել: «Մանրամասները դեռ պարզվում են, կհաղորդենք ավելի ուշ»,- ասաց նա:










