Սաուդյան Արաբիան 500 մլն դոլարի օգնություն կտրամադրի գրոհայիններից տուժած իրաքցիներին
Սաուդյան Արաբիայի միապետ Աբդուլլահ Բին Աբդուլազիզը հրամայել է կես միլիարդ դոլարի չափով մարդասիրական օգնություն տրամադրել իսլամիստ գրոհայինների գործողությունների հետևանքով տուժած իրաքցիներին։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, մարդասիրական օգնությունը տուժածներին կփոխանցեն ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները՝ անկախ մարդկանց էթնիկ և կրոնական պատկանելիությունից։
Սաուդացի պաշտոնյաները նշել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արդեն տեղեկացվել է տրամադրվելիք օգնության մասին։ Բացի այդ նրանք հավելել են, որ չեն սահմանափակվի այսքանով, ու կշարունակեն օգնել եղբայրական իրաքցի ժողովրդին։
Աղբյուրը հավելում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իսլամիստ գրոհայինների հարձակումների հետևանքով մոտ 1.2 մլն իրաքցի ստիպված է եղել ներքին փախստական դառնալ։ Մինչդեռ զոհերի թիվը միայն հունիս ամսվա ընթացքում գերազանցել է 2.400-ը։










