ԱՄՆ-ում ձերբակալվել է սարդին ոչնչացնելու նպատակով իր տունը հրկիզած կինը
ԱՄՆ Կանզաս նահանգի ոստիկանությունը ուրբաթ օրը ձերբակալել է 34-ամյա մի կնոջ՝ սեփական բնակարանի հրկիզման կասկածանքով: Տուն սողոսկած սարդից ազատվելու համար կինը, փորձելով այրել նրան, շենքում հրդեհ է առաջացրել, որը իր ուրիշների կյանքի համար սպառնալիք է դարձել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Hutchinson News-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ԱՄՆ Կանզաս նահանգի 34-ամյա բնակչուհի Ջինա Հատչինսոն Գրիֆտին քրեական պատիժ է սպառնում:
Սա ԱՄՆ-ում նմանատիպ միակ դեպքը չէ. անցած տարի Տեխասի բնակչուհին հրդեհել էր սեփական տունը՝ փորձելով կրակի միջոցով լուսավորել այն հատվածը, որտեղ օձ էր տեսել:










