Ֆրանսիայում ավելի քան 30 ամուսնություն անվավեր է ճանաչվել
Ֆրանսիայում տասնյակ զույգեր ստիպված կլինեն ամուսնության համար կրկին դիմել համապատասխան մարմիններին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:
Ֆրանսիական օրենքների համաձայն՝ ամուսնության արարողությունը չի կարող անցկացնել անձը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն չունի:
Սակայն ֆրանսիական Onet-sous-Bois արվարձանում վերջին մեկ տարվա ընթացքում Պորտուգալիայի քաղաքացիություն ունեցող խորհրդական Մարիո դե Օլիվեյրան 30 ամուսնություն է արձանագրել:
Ամուսնությունների անօրինականությունն արդեն հաստատել է երկրի կառավարությունը:
«Բոլոր այդ ամուսնությունները անօրինական են և պետք է չեղյալ համարվեն»,-նշել է քաղաքապետը:










