Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում. Պուտին

16:41 • 01.07.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է այսօր՝ արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։


Հանդիպման հիմնական թեման Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությունն է եղել։


Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Հայաստան բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ արտահանելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանից Հայաստան ներմուծվող նման ապրանքների վրա տուրքեր չեն լինելու։