ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը բացահայտեց ընկերության կոմերցիոն գաղտնիքը՝ իր աշխատավարձը մոտ 4 մլն դրամ է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո բացահայտեց ընկերության կոմերցիոն գաղտնիքը, թե որքան է կազմում իր աշխատավարձը։ Ըստ նրա, ինքը մամուլում նշված գումարից անհամեմատ քիչ աշխատավարձ է ստանում։
«Ձեր նշած գումարից 10 անգամ քիչ եմ ստանում»,-ասաց նա՝ դիմելով մինչ այդ նիստի ժամանակ նրան այդ հարցը ուղղած ՀԿ-ի ներկայացուցիչ Ատոմ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ վերջինս թեև նշել էր, որ սխալ է ուրիշի փողերը հաշվելը, բայց կցանկանար իմանալ, թե արդարացի՞ է, ըստ մամուլի, հանրության հաշվին էլեկտրական ցանցերի տնօրեն Բիբինին 40 մլն աշխատավարձ տալ։










