Ֆինլանդիան կարող է ծխախոտից ազատ երկիր դառնալ

01:14 • 01.07.14

Ֆինլանդիայի իշխանությունները «ճանապարհային քարտեզ» են մշակել, որի իրագործման դեպքում երկիրը կարող է վերածվել ծխախոտից ազատ երկրի:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Ֆինլանդիայի առողջապահության և սոցիալական ծառայությունների հարցով գործող նախարար Սուսաննա Հուովինենի խոսքով՝ պետական մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ ծխախոտի օգտագործումը Ֆինլանդիայում զգալիորեն կրճատվել է:


Ինչպես գրում է Российская газета-ն՝ ծխելը, սովորաբար, տարածվում է դեռահասների շրջանում: «Ճանապարհային քարտեզը», մասնավորապես, պետք է երեխաներին և երիտասարդներին պաշտպանի ծխախոտից:


Այն նպատակ ունի է նվազեցնել ծխախոտային արտադրանքների գրավչությունը՝ փաթեթավորման ստանդարտավորման, ծխախոտի համար սահմանված հարկերի կանոնավոր բարձրացման, ծխելու համար արգելված վայրերի ավելացման հաշվին, որոնց փոխարեն խաղահրապարակներ և լողափեր կստեղծեն:


Վերջին տարիներին Ֆինլանդիայում ծխախոտի կիրառումն անկում է ապրել: 2013-ին 15-64 տարեկան ֆինն քաղաքացիների միայն 16 տոկոսն է ծխախոտ օգտագործել ամեն օր: