Ֆրանսիայում հիջաբ կրելու արգելքը չի խախտել մարդու իրավունքների կոնվենցիան. ՄԻԵԴ
Ֆրանսիայի իշխանությունները չեն խախտել Մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիան՝ արգելելով հասարակական վայրերում կրել հագուստ, որն ամբողջությամբ փակում է դեմքը: Համապատասխան որոշում է կայացրել Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի մեծ պալատը՝ քննարկելով «C.A.C.-ը Ֆրանսիայի դեմ» անունով գործը:
Դատավճիռը բողոքարկման ենթակա չէ:
Հայցվորը, ով հիշատակվում է C.A.C. սկզբնատառերով, ծնվել է 1990 թվականին և այժմ ապրում է Ֆրանսիայում: Նրա խոսքերով՝ ինքը կրում է փարաջա և նիքաբ՝ համապատասխան կրոնական, մշակութային և անձնական համոզմունքների, և իրեն ընտանիքում ոչ մեկ չի ստիպել այդկերպ հագնվել:
2011 թվականին Ֆրանսիայում կայացվել է առաջին դատավճիռը հասարակական վայրում փարաջա կրելու համար: Ֆրանսիական Մո քաղաքի դատարանը տուգանել է 120 եվրոյով Հին Ամային և 80 եվրոյով Նաժատ Նայիտ Ալիին այն բանի համար, որ նրանք ամբողջովին փակված դեմքերով անցել են քաղաքապետարանի առջևի փողոցով: «Այդ օրենքն արգելում է աղջիկներին դուրս գալ տնից հիջաբով: Որոշակի առումով դա ցմահ բանտարկություն է»,- ընդգծել է նա:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ երկրում կա առնվազն 2 հազար կին, ով կրում է փարաջա կամ հիջաբ:










