Բրիտանուհին բանկից գողացել է հաշմանդամ մոր փողերը՝ Candy Crush խաղալու համար

15:02 • 01.07.14

Հանրահայտ Candy Crush Saga համակարգչային խաղը ներկայում համարվում է ամենատարածվածներից ու պահանջվածներից մեկը, սակայն բրիտանուհի Սելի Էն Թըրների պարագայում խաղը վերածվել է իրական մոլուցքի։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 45-ամյա կինը, ով Էսեքս կոմսության բնակչուհի է, իր հաշմանդամ մոր բանկային հաշվից գողացել է 1.800 դոլար՝ առցանց խաղը խաղալու համար։ Նա օգտվել է այն հանգամանքից, որ հաշմանդամ կնոջ միակ խնամակալն է ու իրեն հասանելի են մոր բանկային հաշիվները։

 

Այժմ կնոջ դեմ դատարան գործ է հարուցվել,  սակայն Թըրները հրաժարվում է փոխհատուցել մորը գողացված գումարը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Candy Crush Saga-ն թույլ է տալիս հավելյալ կյանքեր ու օգնություն ստանալ՝ որոշակի վճարի դիմաց։