Հոնկոնգում ավելի քան 500 000 մարդ բողոքի ցույցի է մասնակցում

21:23 • 01.07.14

Հոնկոնգում բողոքի ակցիա է անցկացվում, որին մոտ 510 հազար մարդ է մասնակցում: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, կազմակերպիչների հաշվարկներով՝ ակցիան պետք է ընդհանուր առմամբ՝ 500 հազար մարդ հավաքեր:


Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցին ներկաներից միայն 96 հազարն է դժգոհ: Դժգոհության առիթ է դարձել Պեկինի՝ թերակղզային քաղաքում 2017-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ բոլոր թեկնածուներին ստուգելու մասին պահանջը: Ներկա պահին Հոնկոնգի քաղաքապետին ընտրում է 1200 մարդուց բաղկացած սոցիալական հանձնաժողովը, սակայն Չինաստանը խոստացել է քաղաքի բնակիչներին ձայնի իրավունք տալ հաջորդ ընտրություններում:


Ավելի վաղ շուրջ 800 հազար մարդ Occupy Central շարժման կազմակերպած ոչ պաշտոնական հանրաքվեում քվեարկել է ազատ ընտրական մեխանիզմ ստեղծելու համար, որը թույլ կտա ընտրողներին՝ թեկնածուներ առաջադրել: