ՆԱՏՕ. Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին ծանր սպառազինություն է կենտրոնացրել

12:21 • 01.07.14

Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին բանակի զգալի քանակություն է կուտակել, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:


Բրիդլավի խոսքերով՝ խոսքը յոթից ավելի ստորաբաժանումների մասին է, ինչպես նաև բազմաթիվ հատուկ խմբերի:


Գեներալը ընդգծել է նաև, որ Ռուսաստանը զենք է մատակարարում՝ այդ թվում զենիթային համալիրներ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում անօրինական զինված խմբավորումներին:


«Այն, ինչ մենք տեսնում ենք երկրի արևելյան կողմում ամբողջական պատրաստության մեջ դա ծանր զինատեսակն է, զրահամեքենաներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, իսկ վերջինները, ինչպես մենք այժմ տեսնում ենք, արդեն օգտագործվում են սահմանի արևմտյան կողմում»,- ասել է Բրիդլավը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել Կենտրոնական ռազմական շրջանը բերել ամբողջական ռազմական պատրաստության: