Պուտինի զարմիկը ՏՏ ոլորտի տնօրենների խորհրդի անդամ է դարձել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Իգոր Պուտինը, դարձել է Inoventica IT holding-ի տնօրենների խորհրդի անդամ: Այդ մասին գրում է Коммерсанть թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Ինչպես թերթին տեղեկացրել է տնօրենների խորհրդի մեկ այլ անդամ՝ Վիտալի Սլիզենը, Պուտինը կօգնի խմբին իրականացնել ռազմավարությունը և ներդրումներ բերել:
Այժմ Իգոր Պուտինը նաև գլխավորում է Արդյունաբերության և շրջանների աջակցության ֆոնդի խորհուրդը:
Մինչև 2013 թվականի նոյեմբերը Պուտինի զարմիկը անցած աշնանը արտոնագրից զրկված Мастер-банк-ի տնօրենների խորհրդի անդամ է եղելև կառավարման խորհրդում խորհրդական : Բացի այդ, նա «Русский земельный банк»-ի անդամ է եղել և գլխավորել է «Строительное управление-888» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը:










