Սաակաշվիլին ԵՄ-ին կոչ է անում չհապաղել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում

15:53 • 01.07.14

Եթե Ուկրաինայում իրավիճակն ընթանա պուտինյան սցենարով, ապա Եվրոպան իր տարածքներում միլիոնավոր փախստականների կընդունի, որոնց Ուկրաինան ընդունել չի կարողանա. ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
 

«Դա կարող է անգամ ավելի մեծ հումանիտար ճգնաժամ լինել, քան Միլոշևիչի պատերազմի ժամանակ, երբ հարյուրավոր ալբանացիներ ու բոսնյացիներ մեկնեցին ԵՄ երկրներ և Շվեյցարիա։ Բացի այդ, այդ դեպքում Ուկրաինայի արևելքում չվերահսկվող տարածք կլինի, որտեղից զենքի և թմրանյութերի առևտուր կսկսվի Եվրոպայի հետ»,- ասել է գործիչը։


Սաակաշվիլիի կարծիքով՝ Եվրոպան այժմ այնպիսի իրադրության մեջ է, երբ վաղ թե ուշ ստիպված կլինի նոր պատժամիջոցներ կիրառել։ Իսկ որքան ուշ դա տեղի ունենա, այդքան կտուժի ոչ միայն Ուկրաինան, այլև Եվրոպան։


«Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը։ Դա չի կարող և չպետք է թույլ տա որևէ եվրոպական երկիր։ Այնպես որ Ուկրաինայի փաստարկները շատ հստակ են, և եթե ուկրաինական կողմը դրանք օգտագործի, ապա կհաջողվի համոզել ԵՄ-ին»,- ասել է Սաակաշվիլին։