ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին հարցի որոշումը հետաձգվել է մեկ շաբաթով. ԵՄ խորհրդի մամուլի ծառայություն

16:33 • 01.07.14

ԵՄ խորհուրդը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին հարցի քննարկումը: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից՝ Բրյուսելում 28 անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով:


«Ռուսաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի թեժացումը նվազեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ապահովելով պատանդների, այդ թվում ԵԱՀԿ դիտորդների ազատ արձակումը և մասնակցելով իրավիճակի կարգավորման հարցով բարձր մակարդակով բանակցություններին: Այդ պայմաններում ԵՄ երկրները որոշել են հետաձգել պատժամիջոցների մասին հարցը մինչև մշտական ներկայացուցիչների մակարդակով ԵՄ խորհրդի հաջորդ նիստը, որը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբում»,- հայտնել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը:


Ինչպես հայտնել է մեկ ուրիշ եվրոպացի դիվանագետ, «տվյալ պահին ԵՄ-ն մնում է պատժամիջոցների երկրորդ փուլում», այսինքն՝ խոսքը տնտեսական միջոցների մասին է, այլ ոչ ՌԴ ղեկավարության ներկայացուցիչների սև ցուցակում նոր լրացումների մասին: