Մահվան ելքով ավտովթար Երևանի Սեբաստիա փողոցում

08:25 • 01.07.14

Հուլիսի 1-ին` ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:


Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TP016 պետհամարանիշի և «ՎԱԶ-2108» մակնիշի 35LS228 պետհամարանիշի ավտոմեքենաները:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից դուրս են բերվել երեք քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածի դին: