Եվրախորհրդարանի նախագահ է դարձել Մարտին Շուլցը

16:04 • 01.07.14

Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբի առաջնորդ Մարտին Շուլցը վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին: Այդ մասին գրել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր էջում երեքշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, գրում է korrespondent.net-ը:

«Շնորհավորում եմ Մարտին Շուլցին Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով»,- գրել է նա:
Ավելի վաղ Շուլցն արդեն զբաղեցրել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը, սակայն հունիսի 18-ին լքել էր այն: Հրաժարականի պատճառը Շուլցի՝ Եվրոպական խորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների խմբի առաջնորդ ընտրվելն է եղել: