ՍԴՀԿ ղեկավարությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ինչպես նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն ու ատենադպիր Հարություն Պալապանյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին հայտնում են ՍԴՀԿ Մամլո դիւանից։
Վեհափառ Հայրապետի և ՍԴՀԿ ղեկավարության հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Սիրիայի հայ համայնքում տիրող օրհասական իրավիճակը, օգնության շարունակականության հնարավորությունները, անդրադարձ է եղել կուսակցության և Մայր Աթոռի հարաբերություններին:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում շեշտել է, որ Հնչակյան կուսակցությունը տասնյակ տարիներ ի վեր եղել է և կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին և մշտապես պատրաստ է սատար կանգնել բոլոր ազգանպաստ ծրագրերին, որ իրականացնում է Մայր Աթոռը:










