ԵՄ դեսպանների խորհուրդը քննարկելու է Ուկրաինայի հարցը
Եվրամիության երկրների՝ ԵՄ-ին կից դեսպանների խորհուրդը (Coreper) Բրյուսելում հանդիպում է իրականացնելու, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում իրավիճակը. հաղորդում է РИА Новости գործակալությունը։
ԵՄ-ն պահանջում է մինչև հունիսի 30-ը մի շարք միջոցառումներ իրականացնել՝ Ուկրաինայում սրված իրավիճակը հանգստացնելու համար, հակառակ դեպքում Եվրոպայի խորհուրդը պատրաստ է լինելու քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Խորհուրդը խոստացել է ուսումնասիրել իրավիճակն ու եթե պահանջվի, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի կեսերին հայտարարել էր երկրի արևելքում կրակի դադարեցման մասին։ Հրադադարը գործեց մինչև հունիսի 30-ը, չնայած կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում էին այն խախտելու համար։
Հուլիսի մեկից Պորոշենկոն հայտարարել էր հրադադարի ավարտի մասին։ Անմիջապես դրանից հետո ուժայինները հրետանային հարվածներ էին հասցրել Սլավյանսկին և Կրամատորսկի ուղղությամբ։










