Գործազրկության մակարդակը եվրոգուտու տարածքում մայիսին կազմել է 11.6 տոկոս

19:44 • 01.07.14

Գործազրկության մակարդակը եվրոգոտու տարածքում շարունակել է անկում ապրել մայիսին, սակայն անկման տեմպը դանդաղել է:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, գործազրկության մակարդակը մայիսին կազմել է 11.6 տոկոս: Աշխատանք փնտրելու հայտերի ընդհանուր քանակը կրճատվել է՝ հասնելով 28 000-ի:


Եվրոգոտու տարածքում գործազուրկների ընդհանուր քանակը կազմել է 185 552 մլն մարդ, որը 636 հազարով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը: